Հասարակություն

Team Solutions-ը «ԴիջիԹեք»-ին ներկայացրեց «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը

Team Solutions-ը «ԴիջիԹեք»-ին ներկայացրեց «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը

Team Solutions-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի ևս մասնակցեց Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին՝ ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտը՝ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը։

«Զանգեզորը» այսուհետ հնարավորություն է տալիս մեկ հարթակի միջոցով սպասարկելու հաճախորդներից ստացված զանգերը, էլեկտրոնային նամակներն ու սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունները, ինչը ավելի արդյունավետ է դարձնում սպասարկման գործընթացը:

«Մեզ համար այս տարին ևս հոբելյանական է, քանի որ մեկ ամսից նշելու ենք մեր գործունեության 5 տարին։ Այս տարիների ընթացքում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա և մշտապես կատարելագործելով մեր աշխատանքը, կարողացել ենք «Զանգեզորը» վերածել լիարժեք «օմնի-չանել» հարթակի՝ միավորելով զանգերը, էլեկտրոնային նամակները և սոցիալական մեդիայի հաղորդագրությունները: Համակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս «Զանգեզորը» հարմարեցնել ցանկացած ոլորտի ընկերության բիզնես գործընթացներին»,-ասում է Team Solutions ընկերության տնօրեն Տաթևիկ Ավագյանը։

Պրոդուկտը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային կոնտակտային կենտրոնների լավագույն փորձը, ապահովում է այլ համակարգերի հետ ճկուն ինտեգրման հնարավորություն, ինչպես նաև ներառում է նորարարական լուծումներ, ինչպիսիք են AI-ով ղեկավարվող՝ խոսքից տեքստ և տեքստից խոսք վերափոխման գործառույթները։

Այսօր «Զանգեզորը» հաջողությամբ ներդրված է մի շարք մասնավոր ընկերություններում, բանկերում և պետական կառույցներում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում՝ բարելավելով հաճախորդների և քաղաքացիների սպասարկման որակը։

Team ընկերությունների խմբի մասին

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։ Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Team Solutions-ը մասնագիտացած է պետական կառավարման էլեկտրոնային համակարգերի և մասնավոր հատվածի համար ծրագրային լուծումների մշակման մեջ։ Ստեղծում է ծրագրային գործիքներ, որոնք  օգնում են բիզնեսներին և պետական կառույցներին ավտոմատացնել  գործընթացները և  բարելավել սպասարկման որակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական