Հոկտեմբերի 13-ին, ժամը 10։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել 11։36-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։