Հասարակություն

Ասֆալտապատվում է Բերդկունքի կենտրոնական փողոցի մի հատվածը

Ասֆալտապատվում է Բերդկունքի կենտրոնական փողոցի մի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավարտական փուլում է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի՝ դեպի մանկապարտեզ տանող կենտրոնական փողոցի մի հատվածի նորոգումը։

Այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։

750 գծամետր երկարությամբ և 5100 քմ մակերեսով փողոցում կառուցվել են մայթեր և արտաքին ջրահեռացման համակարգ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 77.5 միլիոն դրամ է։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական