Հասարակություն

720 մետրանոց կամուրջ, թունելներ. Քաջարան-Ագարակ ճանապարհը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

720 մետրանոց կամուրջ, թունելներ. Քաջարան-Ագարակ ճանապարհը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներից։ Թռչնի թռիչքի բարձրությունից ներկայացվում է կատարված և իրականացվող շինարարությունը։

«Տեսանյութում երևում է ճանապարհի ամբողջ ծրագիրը։ 32կմ ճանապարհահատվածում կառուցվում են 2 թունել, բազմաթիվ տրանսպորտային օբյեկտներ՝ կամուրջներ, որոնցից ամենաերկարը 720 մետր է, տրանսպորտային հանգույցներ, ուղեանցներ, փոխհատումներ, հենապատեր և այլն։

Շինարարությունն ընթանում է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի աշխատանքներն իրականացվեն մեծ տեմպերով»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական