Ռուսաստանահայ գործարար, այժմ՝ կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնեցին ՔԿ-ից։