Հասարակություն

Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք սեզոնային գրիպից․ Ավանեսյան

Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք սեզոնային գրիպից․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սիրելի´ քաղաքացիներ
Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ:

Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է, թե´ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:

Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:

Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը աշխատանքի վայրում:

Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):
Երեք կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար.

  • Պատվաստվել
  • Հագնվել սեզոնին համապատասխան
  • Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական