Հոկտեմբերի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 653 դեպք, որից 295-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 205, բնական հրդեհի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման` 2, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 74, թունավորման՝ 12, կեղծ ահազանգի՝ 10, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 184, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 41, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 58 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 133, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ: