«ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրում իրականացնողների հանդեպ մինչև սեպտեմբերի 10-ն ավելի լոյալ վերաբերմունք կար։ Մարդկանց տրվում էր հնարավորություն՝ որևէ խախտում ունենալու պարագայում վերացնել այն և շարունակել ՌԴ-ում գտնվել օրինական հիմքերով»,- ասել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և ընդգծել՝ այժմ ոստիկանությունը խիստ հետևում է բոլորի անձնագրերը և հաշվում այն օրերը, թե թույլատրված 90 օրից որքան ավել են մնացել։ Նա նաև տեղեկացրել է, որ նախկինում ՌԴ-ում թույլատրված էր մնալ 180 օրվա մեջ 90 օր։
«Շուրջ մեկ տարի տեղեկացնում եմ, որ 2025 թվականից հունվարի 1-ից ՌԴ-ի օրենսդրության փոփոխություններից մի կետ ուղիղ անդրադառնալու է Հայաստանից ուղևորա-բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա. դա օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքն է»։