Հոկտեմբերի 13-ին, ժամը 10։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։