«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։
Նոր կառուցված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ.Գասպարյան, Լ.Ազգալդյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։