Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Հակոբ Մ.-ի վարած «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 2 վիրավոր են եղել, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ըստ քաղաքացիների՝ այնուհետև բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: