Հոկտեմբերի 12-ին, ժամը 03։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղկություն է ստացվել, որ Ամրակից գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամրակից գյուղի 1-ին փողոցում գտնվող արտադրամասի տանիքում (մոտ 60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։10-ին, մարվել՝ 05։46-ին։ Այրվել է արտադրամասը՝ գույքով։