Հասարակություն

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մոնղոլիայի Շրջակա միջավայրի և կլիմայի փոփության նախարարին

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մոնղոլիայի Շրջակա միջավայրի և կլիմայի փոփության նախարարին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գրառումը․

IUCN համաշխարհային կոնգրեսի շրջանակում հանդիպեցի Մոնղոլիայի Շրջակա միջավայրի և կլիմայի փոփության նախարար Բաթ-Էրդենե Բաթ-Ուլզիի հետ։

Մեր հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա գլոբալ բնապահպանական համաժողովների նախապատրաստական գործընթացը՝
CBD COP17, որը Հայաստանը կհյուրընկալի 2026 թվականի հոկտեմբերին, և
UNCCD COP17, որը կայանալու է Մոնղոլիայում՝ 2026 թվականի օգոստոսին։

Մենք համակարծիք էինք, որ այս կարևոր իրադարձությունները հնարավորություն են ստեղծում խորացնելու մեր երկրների համագործակցությունը բնապահպանական ոլորտում և համատեղ զարգացնելու բնության վրա հիմնված լուծումները։

Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները միավորված են ոչ միայն իրենց էկոհամակարգերով, այլև կայուն զարգացման ընդհանուր տեսլականով։
Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ աջակցելու բնապահպանական նախաձեռնություններին, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանմանը, կլիմայական դիմակայունության բարձրացմանը և բնության պահպանությանն ուղղված ջանքերի համադրմանը։

Այս հանդիպումը ևս մեկ քայլ էր՝ ամրապնդելու Հայաստանի և Մոնղոլիայի գործընկերությունը՝ #IUCN-ի, #CBD-ի և #UNCCD-ի շրջանակներում՝ ճանապարհ հարթելով դեպի բնության համար դրական և դիմացկուն ապագա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական