Այսօր պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Արդեն մեկ տարի է, ինչ գործում է Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի բուժման համար թանկարժեք և անվճար դեղերով ապահովման պետական ծրագիրը, որը նպաստում է երեխաների առողջ, ակտիվ և լիարժեք կյանք վարելուն:
Ներկայումս 72 շահառու ստանում է անհրաժեշտ դեղորայքային բուժումը։
Ծրագրի արդյունքում՝
Կոմբինացված սխեմայով բուժվող պացիենտների 91%-ի մոտ բարելավվել է կյանքի որակը 16-րդ շաբաթում, իսկ տոցիլիզումաբ դեղով մոնոթերապիայի դեպքում՝ լավացում է գրանցվել 83%-ի մոտ:
Կանխվել են երեխաների մոտ անդառնալի փոփոխությունների առաջացումն ու հաշմանդամության զարգացումը:
Բարձրացվել է դեղորայքային և վերականգնողական բուժման ծախսարդյունավետությունը։