Հասարակություն

Ծառատունկ՝ «Ջրվեժ» անտառպարկում

Ծառատունկ՝ «Ջրվեժ» անտառպարկում

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում՝

Արգելոցապարկային Համալիրում

Հոկտեմբերի 11-ին «Ջրվեժ» անտառպարկում կայացավ աշնանային ծառատունկ: Ծառատունկին մասնակցում էին ՊՈԱԿ-ի անձնակազմը, Ձորաղբյուրի դպրոցի աշակերտները և Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամի ուսանողները։

Տնկվել է Ձիակասկ (Aesculus hippocastanum) տեսակի ծառ, որն առանձնանում է իր գեղեցիկ սաղարթով ու խոշոր տերևներով՝ նպաստելով ինչպես կենսաբազմազանությանը, այնպես էլ տարածքի կանաչապատմանը։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»ում
Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, բնապահպանական մտածողության և էկոլոգիամետ վարքագծի ձևավորման նպատակով՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող էկոկրթական ծրագրի շրջանակում կազմակերպված՝ «Մարդու և բնության հարաբերությունների էվոլյուցիան» թեմայով էկոդասընթացների ընթացքում ներկայացվել են մարդու և բնության միջև հարաբերությունների զարգացման շրջափուլերն իրենց առանձնահատկություններով, մարդու բացասական ներգործության արդյունքում առաջացած էկոլոգիական ճգնաժամն ու դրա հետևանքները, ինչպես նաև ժամանակակից՝ գիտակցման ժամանակաշրջանը՝ բնապահպանական շրջափուլը։ Քննարկվել է հայ հասարակության շրջանում ձևավորված վերաբերմունքը բնության հանդեպ, իրականացվող պահպանության միջոցառումները՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում և այլ բնապահպանական գործունեություն, ինչպես նաև Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքները։
ՊՈԱԿ-ը մասնակցել է AFRAT և CEPFA կազմակերպությունների կողմից, Ֆրանսիայի զարգացման գործակալության, ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ ընթացող «Հայաստանի արահետներ» ծրագրի (CEPFA) շրջանակներում տեղի ունեցած հերթական առցանց հանդիպմանը, որը միտված էր ծրագրով նախատեսված՝ էկոզբոսաշրջային գոտիների ստեղծման համար ներկայացված ծրագրերի ներդրումային փուլի մեկնարկի և ընթացիկ աշխատանքների քննարկմանը։ ՊՈԱԿ-ի կողմից առաջարկված շարժական էկոկենտրոնի ստեղծման ծրագիրը ևս հավանության է արժանացել։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի մասնաճյուղի հետ, իրականացրել են կենդանական աշխարհի մշտադիտարկման աշխատանքներ։

Էկոկրթական ծրագրերի շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան էին այցելել Արարատ քաղաքի Ժ․ Մկրտչյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները և Վեդու թիվ 3 մանկպարտեզի ավագ խմբի սաները:

Այցի հիմնական նպատակն էր երեխաներին ծանոթացնել Հայաստանի եզակի կենսաբազմազանությանը, ինչպես նաև խորացնել նրանց գիտելիքները շրջակա միջավայրի պահպանության կարևորության մասին։

Arloopa հավելվածի միջոցով նկարվեցին ընձառյուծի հետ:
Դիտեցին ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն կադրերը :

Կենդանիների պաշտպանության համաշխարահային օրվա կապակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան և Խոսրով տեղամաս էին այցելել Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց 5-րդ և Դարբնիկի Ժ. Եսայանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները:

Աշակերտներին ներկայացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:

Բուսապահոցում աշակերտները ծանոթացան պետական արգելոցի հարուստ ու բազմազան հերբարիումներին, ինչպես նաև հերբարիումներ պատրաստելու նպատակով բույսերի հավաքագրման կանոններին, չորացման, պիտակավորման , կարման, թվայնացման ու պահպանման աշխատանքներին:

Աշակերտներին ներկայացվեց ֆոտոթակարդների կիրառման նպատակն ու կարևորությունը՝ կենդանիների մոնիթորինգի և պահպանության գործում:
National park ''Sevan''

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնը հյուրընկալել էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 12 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։
Այցելության շրջանակում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալ Սևանա լճի առանձնահատկություններին, ազգային պարկի հարուստ ֆաունային և ֆլորային, ինչպես նաև՝ Սևանի էկոհամակարգի պահպանության և ուսումնասիրության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Այցելուները դիտել են ճանաչողական ֆիլմ Սևանա լճի վերաբերյալ, որի միջոցով առավել խորացրին իրենց գիտելիքները լճի ստեղծման, նշանակության և պահպանման կարևորության մասին։ Բացի այդ, նրանք մասնակցեցին «Լճաշենի պեղումները» կրթական միջոցառմանը, որի ընթացքում յուրացրին պատմամշակութային արժեքների ճանաչման ու պահպանման կարևոր սկզբունքները։

Հայաստանի բնության պետական թանգարանում

Թանգարանը հյուրընկալել էր Բերդ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներին։

Տավուշի բնապատկերներին քաջատեղյակ փոքրիկ այցելուները մեծ հետաքրքրությամբ բացահայտեցին Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի բազմազանությունը՝ սկսած լեռնային ալպիական գոտուց մինչև անապատային տեսակներ։

«Հայանտառ» ՊՈԱԿում

Միջազգային համագործակցության շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին է հանձնվել երկու տրակտոր:

Հանձնման արարողությանը մասնակցել է

ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանը:
Տրակտորները ձեռք են բերվել Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ՄԱԿ ՊԳԿ (FAO) - ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ - «Հայանտառ» ՊՈԱԿ եռակողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։

Դրանք կօգտագործվեն Լոռու, Սյունիքի մարզերում և տեխնիկական հագեցվածության շնորհիվ կծառայեն մասնավորապես անտառօգտագործման աշխատանքներին։
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում անտառօգտագործմանն առնչվող միջոցառում է իրականացվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մեդիա տուրը նպատակ ուներ լրագրողներին ներկայացնել անտառի բազմաշերտ արժեքը՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական առումներով, գործնականորեն ընդգծել անտառների՝ մարդու կյանքում ունեցած դերը կենսապահովման տեսանկյունից։

Լրագրողներին ողջունել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանը, ով իր խոսքում կարևորել է ՊՈԱԿ-ի գործունեության բոլոր ուղղություններում լրագրողների մասնագիտական աջակցության անհրաժեշտությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական