Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտնում է․
«Աբու Դաբիում մասնակցեցի «Մեկ առողջություն․ մարդկանց, կենդանիների և էկոհամակարգերի միակ առողջ ապագան» խորագրով բարձր մակարդակի համաժողովին։
Համաժողովը համախմել էր կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ համատեղ ուժերով առաջ մղելու «Մեկ առողջություն» #onehealth սկզբունքը բնապահպանական քաղաքականության և գործողությունների շրջանակում։
Իմ ելույթում ներկայացրեցի, թե ինչպես է Հայաստանը կիրառում #onehealthh մոտեցումը պետական քաղաքականության և ինստիտուցիոնալ մակարդակներում։
Մենք խորապես գիտակցում ենք, որ մարդկանց առողջությունը անբաժան է բնության առողջությունից։ Հենց այդ պատճառով մեր Ազգային առողջապահական անվտանգության ռազմավարությունը (2023–2026) կառուցված է Մեկ առողջություն սկզբունքի վրա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ շրջակա միջավայրի և առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների միջև։
Միևնույն ժամանակ, Շրջակա միջավայրի նախարարությունը One Health-ի սկզբունքը ներառում է կենսաբազմազանության և կլիմայական քաղաքականության շրջանակներում։
Նույն տրամաբանությամբ մեր NDC 3.0 փաստաթուղթը՝ Փարիզյան համաձայնագրի ներքո, կապում է կլիմայական հարմարվողականությունը առողջապահական ռիսկերի կանխարգելման հետ։
Շեշտեցի, որ առաջիկա COP17 համաժողովը Երևանում դառնալու է կարևոր հարթակ՝ One Health մոտեցման խորացման համար։ Այն կնպաստի գլոբալ համագործակցությանը՝ բնապահպանության, առողջապահության և կենսաբազմազանության ոլորտներում՝ ընդգծելով մարդկանց, կենդանիների և բնության փոխկախվածությունը։
Վստահ եմ, որ համատեղ գործողությունները՝ գիտության, քաղաքականության և հանրային մասնակցության հիման վրա, կարող ենք ձևավորել առողջ ապագա։