Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա պատանին հայտնաբերվել է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հոկտեմբերի 11-ին հաղորդվել էր 12-ամյա Մաքս Մելքոնյանի անհետ կորելու մասին։
Նա հայտնաբերվել է և ներկայացվել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։