Հասարակություն

Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ․ Փրկարար ծառայություն

Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ․ Փրկարար ծառայություն

Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները Նուբարաշենի աղբավայրում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից;

Օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել է շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է:

Ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները․ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական