Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա, հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։ Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն: Մինչև այդ, խնդրում եմ, հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին»,- ասվում է հաղորդագրությունում։