Հասարակություն

Գիտության 5-ամյա ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

Գիտության 5-ամյա ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

Առաջիկա հինգ տարիներին գիտության զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը ներկայացրել ենք հանրային քննարկման։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ռազմավարությամբ առանձնացված է չորս կարևոր ուղղություն, հստակ որակական և քանակական ցուցիչներ, որոնք թույլ են տալու հատկապես պետության համար կարևոր և գերակա ուղղություններում միջազգայնորեն մրցունակ, երկրի հանրային և տնտեսական զարգացման համար էական կշիռ ունեցող հետազոտություն և գիտական արդյունք ունենալ՝ հիմնվելով վերջին տարիներին գիտության ոլորտում կառավարության արդեն իսկ իրականացրած էական ներդրումների և փոփոխությունների վրա։

Փաստաթղթի հղումը դնում եմ մեկնաբանության մեջ։ Առաջարկում եմ ակտիվորեն քննարկել, մեկնաբանել, առաջարկներ ներկայացնել»,- գրել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական