Հասարակություն

Կրակոցներ՝ Աբովյանում. վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կրակոցներ՝ Աբովյանում. վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 11-ին վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչերուկում կրակոցներ են հնչել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերների կողմից պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Խանամիր Հ-ն է: 

Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է տսացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:

Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվել, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 մարդ տեղափոխվել է իրենց մոտ: Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Վահե Վ-ն է: Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ: 

Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտեով բնակիչների անդորրը՝ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի 3 դատախազները: Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ և նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը: 

Radar Armenia-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։ 1 անձ ձերբակալվել է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական