Հասարակություն

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետն ազատվել է պաշտոնից

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Կասյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի Լևոն Կասյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գևորգ Ղոնյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական