Հասարակություն

Մերձավանում երեք հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Մերձավանում երեք հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով. Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։ 

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում իրավիճակը լարված է։

Օրերս վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և ձերբակալել 5 անձ: Նրանցից երեքի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական