Հասարակություն

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Toyota-ն և «Գազել»-ը․ կա 7 վիրավոր

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Toyota-ն և «Գազել»-ը․ կա 7 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Լուսինե Մ․-ի վարած Toyota մակնիշի և 63-ամյա Հունան Մ․-ի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տվյալներով՝ «Գազելն» սպասարկում էր Սպիտակ-Վանաձոր երթուղին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական