Ջաբրայիլում նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման և զրկվեց ԶՈւ մայորի զինվորական կոչումից:
Հիշեցնենք՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարձակվել էր Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։