Հասարակություն

Հետախուզվողը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում

Հետախուզվողը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում

Լոռու քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են սահմանային անցակետում։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրել են Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ:

Հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 32-ամյա մի տղամարդ: Անցած տարվա նոյեմբերի 11-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով իրավաբանական անձ, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական