Նուբարաշենի աղբավայրում աշխատում է 27 փրկարար, հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
«Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար»,-ասացին նախարարությունից։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։