Հասարակություն

Պուտինն ու Ալիևը գրկախառնվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուտինն ու Ալիևը գրկախառնվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դուշանբեում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրկախառնվել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ. հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվել են Տաջիկստանի նախագահի նստավայրում՝ ոչ պաշտոնական միջավայրում զրուցելու համար: Հանդիպումն անցել է «առանց փողկապի» ձևաչափով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է վերջինը: Նա ձեռքսեղմումով և գրկախառնությամբ ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այնուհետև բարևել է ԱՊՀ մյուս երկրների ղեկավարներին: Դրանից հետո ոչ պաշտոնական շփումը շարունակվել է:

Հիշեցնենք՝ Դուշանբեում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական