Հասարակություն

Թմրամիջոցներ, բջջային և Wi-Fi սարքեր՝ ՔԿՀ-ներում սեպտեմբերին հայտնաբերված արգելված իրեր

Թմրամիջոցներ, բջջային և Wi-Fi սարքեր՝ ՔԿՀ-ներում սեպտեմբերին հայտնաբերված արգելված իրեր

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը, ազատազրկված անձանց կողմից դրանց պահումն ու ապօրինի շրջանառությունը կանխելու և բացահայտելու նպատակով։

2025 թվականի սեպտեմբերի ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, հատուկ նշանակության և ուղեկցումների բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է․

  • 67,336 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
  • 158 բջջային հեռախոս,
  • 187 բջջային հեռախոսի պարագա,
  • 10 wi-fi սարք,
  • 27 կտրող-ծակող առարկա,
  • 146,89 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական