Երեկ գիշեր հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։
Կեսգիշերից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները, բեռնատարներով հող է տեղափոխվել, որպեսզի ծածկեն տարածը: Նաև փրկարար ծառայությունն է միացել: Հրդեհի հիմնական մասը մարված է, այս պահին միայն ծուխն է երևում. Radar Armenia-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։