Հոկտեմբերի 9-ին, ժամը 18։27-ին Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, կա 2 զոհ և 6 վիրավոր։ Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը), կատարվում է նախաքննություն»,-ասացին կոմիտեից։
1 անձ ձերբակալվել է։