Հասարակություն

Տեր Արամն ու Տեր Տարոնը չեն ներկայացել նիստին. Մայր Աթոռ

Տեր Արամն ու Տեր Տարոնը չեն ներկայացել նիստին. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։

«Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։

Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական