Հասարակություն

Tesla-ի հետ կապված հետաքննություն է սկսվել

Tesla-ի հետ կապված հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության վարչությունը հետաքննություն է սկսել Tesla ընկերության նկատմամբ՝ ինքնավար վարման (full self-driving) համակարգի հնարավոր խափանումների պատճառով։ Վարչությունը հայտնել է, որ ստացել է 58 բողոք, որոնց համաձայն՝ Tesla-ի մեքենաները երթևեկել են ճանապարհի սխալ կողմով, չեն կանգնել կարմիր լույսի ժամանակ և, որոշ դեպքերում, բախումներ են առաջացրել։

Հետաքննությունը վերաբերում է շուրջ 2,9 միլիոն մեքենայի, որոնք համալրված են ինքնավար ռեժիմով։ Այս ռեժիմը թույլ է տալիս մեքենային ինքնուրույն փոխել երթևեկության գոտին կամ կատարել շրջադարձ, սակայն վարորդը պետք է մշտապես վերահսկի ընթացքը և պատրաստ լինի միջամտել։ Հետաքննությունը նաև ուսումնասիրում է դեպքեր, երբ մեքենաները շրջադարձ կատարելիս դուրս են եկել հանդիպակաց գոտի, և վարորդները չեն հասցրել միջամտել։

Tesla-ն ներկայումս նաև մեկ այլ հետաքննության կենտրոնում է՝ կապված դռների փակման մեխանիզմների հետ։ Որոշ դեպքերում երեխաներ են մնացել փակված մեքենայի մեջ, և վարորդները ստիպված են եղել կոտրել պատուհանները, որպեսզի նրանց դուրս բերեն։

Նշենք, որ Tesla-ն վերջերս ներկայացրել է իր երկու ամենահայտնի մոդելների էժանացված տարբերակները, փորձելով մրցակցել չինական արտադրողների ավելի մատչելի էլեկտրամեքենաների հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական