Սպանության նախապատրաստության հատկանիշներով Քննչական կոմիտեում (ՔԿ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվել Մերձավանում՝ մի շարք տներում. Radar Armenia-ն տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Արդյունքում մեկ անձ ձերբակալվել է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան սպանվել էին Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ անձ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորված է։