Հասարակություն

Բարձր է գնահատվել Ֆրանսիայի աջակցությունը

Բարձր է գնահատվել Ֆրանսիայի աջակցությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել դեսպան Օլիվիե Դըկոտինյիին արդյունավետ համագործակցության և հարկային ու մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ մի շարք նախաձեռնությունների հաջող իրականացման համար։

Քննարկմանը բարձր եմ գնահատել Ֆրանսիայի կառավարության կողմից Կոմիտեի մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հատուկ մասնագիտական վերապատրաստումների և ուսումնական ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ Ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին, որոնք ՊԵԿ կարողությունների և ներքին ռեսուրսների շարունակական զարգացման միջոցով էական դերակատարում են ունեցել հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում»,- նշված է գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական