Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 10-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։