Օրեր առաջ Onex ընկերությունը հայտարարեց աշխարհում եզակի և առաջինը Հայաստանում Onex Drive Thru-ի գործարկման մասին։
Ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանը իր խոսքում նշեց Onex Drive Thru-ի գաղափարի և լուծող խնդիրների մասին․
«Հասցեի ընտրությունը այս պարագայում ամենաերկարն է ստացվել, փնտրում էինք տարածք, որը պետք է լիներ առանձին երթուղիով, Երևանի հիմնական մայրուղիների վրա։
Եվ ահա, հունիս ամսին մեր առաջարկը` իրենց համապատասխան կայաններում Onex Drive Thru գործարկելու համար ստացավ հավանություն մեր գործընկեր Ֆլեշ ընկերության կողմից:
Նշեմ, որ այս տարի լրանում է Ֆլեշ ընկերության 30-ամյակը և Օնէքս ընկերության 10-ամյակը, երկու ընկերություններն էլ այս տարիների ընթացքում ունեցել են շարունակական նորամուծություններ սպասարկման ոլորտում և այդ նորամուծություններից մեկն էլ այս կոնցեպտն է՝ Ծովակալ Իսակով 7/7 հասցեում, Ֆլեշ Բենզալցակայանի հարևանությամբ։
Այսպիսով հաճախորդները կկարողանան միևնույն վայրում ստանալ առաքանիներ առանց մեքենայից դուրս գալու և ցանկության դեպքում նաև լիցքավորել մեքենայի վառելիքը, ինչը կխնայի նրանց ժամանակը։
Ավելացնեմ, որ այսքանով Onex Drive Thru-երի գործարկումը չենք եզրափակում, շուտով կլինեն նոր հասցեներ, կրկին բանուկ փողոցներում և պողոտաներում»․ - իր խոսքը եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։
Ինչպես է աշխատում Drive Thru համակարգը․
- Սքանավորելում եք բարկոդը տերմինալի միջոցով
- Ավտոմեքենայով մոտենում եք պատուհանին և ստանում առաքանին
- Շարունակում ճանապարհը՝ առանց մեքենայից իջնելու
Մանրամասներն՝ այստեղ։