Կառավարության որոշմամբ «Բիզնես բուկետ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Չարենցավանի Ֆանտան գյուղում կառուցելով ծաղկաբուծության արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում:
Ծրագրի շրջանակվում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 270 մլն դրամի շինարարական և հողային աշխատանքների իրականացման, հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման և այլ աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ, մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4 մլն դրամ: