Հասարակություն

Սիգի որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սիգի որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 տոննա մինչև որսի արգելքը։ Ըստ այդմ՝ իրականացվում է փոփոխություն, որով սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի։ Արդյունքում՝ 2025 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1123 տոննա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական