ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր հանդիպում է ունեցել Web3 հիմնադրամի, Ethereum-ի համահիմնադիր, բլոկչեյն տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ Գևին Վուդի հետ: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Անդրադարձ ենք կատարել Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում, բլոկչեյն կրթության և մասնագիտական զարգացման խթանմանը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը՝ ստարտափների ինկուբացիայի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Իմ խոսքում ընդգծել եմ, որ նման համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային բլոկչեյն համայնքում ընդլայնելու և ապագա տեխնոլոգիական նորարարների համար արժեքավոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին»,- նշված է գրառման մեջ: