Հասարակություն

Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել

Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։

Ամփոփվել են իրականացված աշխատանքները. գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական