Հասարակություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ Ռազմաարդյունաբերողի օրվան ընդառաջ, այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե և «Դավարո» ընկերություն:

Նախագահը շրջայց է կատարել կոմիտեում, ծանոթացել աշխատանքային և շենքային նոր պայմաններին:

Նախարարը նախագահին է ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու իրականացվող ծրագրերն ինչպես նաև առաջիկա նախագծերը։

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի առաջիկա անելիքները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական