ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի 𝟑𝟐-րդ փողոցի 𝟏-ին հողամաս հասցեում գործող «Էդո Սարուխ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկ գազի լցավորման կայանի նկատմամբ։
Հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղիղ սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և քաղաքացիների անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության և վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 𝟐𝟎𝟐𝟓 թվականի սեպտեմբերի 𝟐𝟒-ին ընդունվել է որոշում՝ դադարեցնելու տվյալ լցակայանների գործունեությունը։
Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, ինչպես նաև Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է լցավորման կայանները։