Հասարակություն

Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար

Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 8-ից 9-ը։

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 32 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 8 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
  • 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, զենք-զինամթերքի առգրավման։

Բացահայտվել են նաև շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 5 դեպք՝ շորթման։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական