«Կառավարության երաշխավորությամբ բանկի համար երաշխիք է, որ վարկերը կսպասարկվեն։ Ուզում եմ նշել, որ վարկերը սպասարկվել են ամբողջ ծավալով, և երբևէ առիթ կամ անհրաժեշտ չի եղել, որ կառավարության կողմից նախապես հայտարարված երաշխիքները կիրառվեն»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով խաղողի մթերման համար տրամադրվող վարկերին և ընդգծել, որ չի եղել այնպիսի դեպք, որ կառավարությունը ստիպված լինի իր երաշխիքների ուժով առևտրային բանկերի նկատմամբ մարել այնպիսի վարկային պարտավորություններ, որոնք ներգրավված են եղել խաղող մթերելու համար։
«Կարող ենք ասել, որ առ այսօր սա այն արդյունավետ գործիքներից մեկն է, որ մի կողմից օգնել է, որ մեր կազմակերպությունները, անհրաժեշտ չափով վարկային ռեսուրսներ ներգրավելով, ապահովեն խաղողի մթերման բնականոն ընթացք»,-նշել է նա և հավելել, որ չի ստեղծվել այնպիսի ռիսկեր, որ կարող էին լրացուցիչ ֆինանսական ծախսեր կրելու առիթ դառնալ։