«Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի լավացման նպատակով ներկայումս, Կենտրոնական բանկի ակտիվ համակարգմամբ, տարբեր միջազգային կառույցների հետ իրականացնում ենք քննարկումներ և ուսումնասիրություններ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու համար»,- հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ընդգծել է, որ այժմ իսպանական և թուրքական փորձն է ուսումնասիրվում, քանի որ դրանք համարվում են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում լավագույններից մեկը . «Վատ և լավ լուրեր ունենք, լավը այն է, որ կա կանխատեսելի մեխանիզմներ, որ կունենանք, իսկ վատը՝ ամբողջ ծավալով կկարողանանք իրականացնել 2027 թվականին, բայց փորձում ենք 2026 թվականի համար ևս լուծում տալ»,-ասել է նա։
Նա հավելել է, որ կտրամադրվի 2 մլրդ դրամ կարկուտի վնասների մասնակի փոխհատուցման համար։