Հասարակություն

Սրբուհի Գալյանը Շիրակի մարզում է եղել

Սրբուհի Գալյանը Շիրակի մարզում է եղել

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, ծանոթացել ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին։ Գալյանն այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Ազգային արխիվ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, Պրոբացիայի ծառայություն, ինչպես նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։

Մարզային ստորաբաժանումներում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է՝ «Արթիկ» ՔԿՀ-ում՝ իրականացված և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ազատազրկված անձանց սննդի որակին, հիմնարկում առկա խնդիրներին ու առաջնահերթություններին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ ընդհանուր աշխատանքի արդյունավետության բարձրացման, քաղաքացիների սպասարկման որակի բարելավման և ընթացիկ գործընթացների թվայնացման հետ կապված հարցերին։ Ազգային արխիվում՝ քաղաքացիների սպասարկման պայմաններին, ընդունարանի աշխատանքին, թվայնացված փաստաթղթերին, դրանց պահոցային պայմաններին, փաստաթղթային համալիրների պահման և դիմող քաղաքացիների խնդիրներին։ ՔԿԱԳ սպասարկման բաժնում՝ քաղաքացիների ընդունման պայմաններին և ընթացակարգերին։ Պրոբացիայի ծառայությունում՝ շահառուների թվին, ընդհանուր աշխատանքային գործունեությանն ու ոլորտային ընթացակարգերին:

Մարզային այցն ավարտվել է Շիրակի մարզպետարանում, որտեղ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և ռեսուրսների կարևորությանն առնչվող հարցեր։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական