Հոկտեմբերի 7-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Սթիվ Դեյնսի հետ (Հանրապետական)։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային հարցեր և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը և ստորագրված փաստաթղթերին, TRIPP ծրագրի իրականացմամբ ստեղծվող միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններին։
Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեյնսին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։