Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի թիվ 6, 8, 12, 14, 20 շենքերում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ։