Հոկտեմբերի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շնորհված շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Շնորհակալագրերը «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Աբրահամյանին և «Հայկ Մեկ» ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Մարտիրոսյանին հանձնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը` բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում իրենց երկարամյա գործունեության և նշանակալի ավանդի համար:
Հայրապետյանը, շնորհավորելով ոլորտի վաստակաշատ մասնագետներին, ընդգծել է նրանց ունեցած ներդրումն ու նվիրվածությունը Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական համակարգերի զարգացման գործում։